Հայաստան Քաղաքական 

Տեղի ունեցածը հեղափոխություն չէ. Վիգեն Սարգսյան

«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի որ հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,-այսօր՝ մայիսի 9-ին , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի պատճառներին, Սարգսյանն ասաց, որ այդ մասին դեռ ժամանակ կլինի խոսելու, երբ ամեն ինչ ավելի հանգիստ կլինի. «Հիմա սրված վիճակ է, պետք է սպասել վիճակը հանդարտվի, կայունանա, որից հետո կարելի կլինի բուժել խրոնիկ հիվանդություններն ու պատճառները»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Վիգեն Սարգսյանը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, սակայն շարունակելու է կատարել իր պարտականությունները, քանի դեռ չկա նոր նախարար:

 

Նույն շարքից