«Ես չէի էլ ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանն ինձ կտեսնի Պաշտպանության նախարարի պաշտոնում: Որքան էլ տարբեր լինեն մեր քաղաքական հայացքները, ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Փաշինյանին և եթե նա իմ մասին ունենար նման կարծիք, որ կարող է ինձ առաջարկել մնալ Պաշտպանության նախարար, իմ կարծիքը նրա մասին շատ կփոխվեր»,-այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ բոլորն էլ հասուն մարդիկ են և շատ լավ պատկերացնում են գործընթացները. «Շատ նորմալ է, որ առաջարկ չեմ ստացել: Ես նախապես մի քանի խողովակներով հնչեցրել եմ, թե ինչպիսին է լինելու իմ պատասխանը, եթե նման առաջարկ լինի: Ես նրան ասել եմ, թե ինչու ինձ չեմ տեսնում նոր կառավարության կազմում»:
Պաշտպանության նախարարի խոսքերով, մի քանի խողովակով քննարկում է եղել, թե լավ կլինի, որ ինքը շարունակի ծառայությունը. «Ես չեմ կարող ասել արդյո՞ք այդ խողովակները կապված են Փաշինյանի հետ կամ նրա թիմի, բայց նման քննարկումներ եղել են»: