Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ներկայացուցիչներն այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Անմար կրակին, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին