Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե իրեն պաշտոն առաջարկեն գործադիր իշխանության կազմում, նշեց, որ կմերժի ցանկացած առաջարկ:
Սարգսյանի խոսքերով, գիտելիքը, փորձն ու արհեստավարժությունը կարևոր բաղադրիչներ են, սակայն չի կարող լինել պաշտոն առանց գաղափարախոսության, առանց ընդհանուր տեսլականի. «Դա չի նշանակում, որ ես իմ գիտելիքս չեմ փորձելու հնարավորինս ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը, բայց դա նշանակում է, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Վիգեն Սարգսյանը հայտարարեց նոր կառավարությունում չաշխատելու որոշման մասին՝ նշելով, որ հեռանալու է այն ժամանակ, երբ կնշանակվի նոր կառավարության Պաշտպանության նախարարը: