Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մեծ սխալ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է The Guardian-ը:
Օբամայի խոսքերով, այս որոշման արդյունքում ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել ընտրություն կատարել երկու տարբերակի միջև՝ կամ պատերազմ Մերձավոր Արևելքում կամ միջուկային զենք ունեցող Իրան, որոնցից յուրաքանչյուրը պարտություն է ԱՄՆ-ի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2015 թվականին ստորագրված պայմանագրից դուրս գալու մասին: