Մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Արցախում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված շրջանակներում:
Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, ՀՀ վարչապետն ասաց, որ կլինեն քննարկումներ, որոնց արդյունքում էլ կկայացվեն որոշումներ:
Նշենք, որ այս օրերին չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մասնավորապես Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մաս կազմել նոր կառավարությանը: