Կարծում եմ, որ կառավարությունը կհարգի առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահի դիմումը և նրան՝ որպես պաշտոնաթող նախագահի, օրենքով սահմանված կարգով հնարավորություններ կտրվեն: Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասվում դիմումին, որի համաձայն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատնից, որը տրամադրվել է իրեն:
Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետի պաշտոնին, Փաշինյանն ասաց, որ իրենք կարևորում են պետական կառավարման համակարգի բարեփոխումն այնպես, որ լինեն հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ. «Ասել ենք, որ Հայաստանում հաստատված է սուպերվարչապետական համակարգ և ասել ենք նաև, որ մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի որոշակի բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի, Ազգային ժողովի միջև, և ըստ պատեհության անդրադարձ կլինի նաև առաջին փոխվարչապետի հարցին»: