Հասարակություն 

Մեծ Կանիոնը պատվել է մառախուղով

ԱՄՆ-ի Մեծ Կանյոնի կիրճը հազվադեպ տեղի ունեցող եղանակային երևույթի շնորհիվ լցվել է մառախուղի գետով: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` այս բնական հրաշքը տեղի է ունենում 10 տարին մեկ անգամ:

Grand Canyon National Park-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման համաձայն` մառախուղն առաջացել է այսպես կոչված «ջերմաստիճանային շրջման» հետևանքով:

Այս երևույթը տեղի է ունենում, երբ տաք օդը տարածվում է վերևում` որպես կափարիչ մեկուսացնելով հատակի սառը օդը, ինչի արդյունքում ողջ աղտոտված օդն ու մառախուղը փակվում է ներքևում և չի կարողանում բարձրանալ:

Ազգային պարկի աշխատակից Ռենջեր Ուայթեքերի խոսքով` «ջերմաստիճանային շրջումներ» կարող են տեղի ունենալ տարին մեկ կամ երկու անգամ, սակայն դրանք երբևէ նման ամբողջական շրջում չեն կատարում, որի արդյունքում ստեղծվել է այս գեղեցիկ տեսարանը:

Եղանակային երևույթի շնորհիվ, երբեմն, մառախուղով է պատվում կիրճի մի մասը միայն, ինչը պատահում է ամպամած օրերին: Այս անգամ ջերմաստիճանային շրջումը տեղի է ունեցել պարզ կապույտ երկնքի ներքո` ընդգրկելով կիրճի ողջ տարածքը:

Նույն շարքից