Քաղաքական գլխավոր 

Բաքվում հայտարարել են, որ պատրաստ են Հայաստանի նոր ղեկավարության հետ բանակցություններին

Ադրբեջանական իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել Հայաստանի նոր ղեկավարության հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է հարևան երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Գաջիևի խոսքերով, հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, հնարավորություններ կստեղծվեն տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության համար:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ գնդակը Հայաստանի դաշտում է, իսկ Բաքուն պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կառուցողական բանակցություններին, որոնց նպատակը կլինի հակամարտության արագ կարգավորումը:

Նույն շարքից