Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը մասշտաբային հարված է հասցրել իրանական օբյեկտներին

analitik.am

Իսրայելի բանակը հայտնում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելական կողմը նշում է, որ հարվածների թիրախը եղել են իրանական Ալ-Քուդսի միավորումները:

Հարձակման ենթարկված օբյեկտների թվում կան ռազմական ճամբարներ, զենքի պահեստներ, զենիթա-հրթիռային համակարգեր և այլն:

Թել Ավիվը նշում է, որ վերջին տարիների կտրվածքով ամենամասշտաբային օպերացիաներից մեկին մասնակցող բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են բազա այն բանից հետո, երբ կատարել են իրենց առջև դրված պարտականությունները:

Իսրայելը նշել է, որ հետաքրքրված չէ Իրանի հետ հարաբերություններում լարվածության հարցում և կոչ է արել Թեհրանին զսպվածություն ցուցաբերել:

Ավելի վաղ Իսրայելը Սիրիայում գտնվող իրանական ուժերին մեղադրել էր իսրայելական օբյեկտներին հարվածելու մեջ:

Նույն շարքից