Հյուսիսային Կորեայում անազատության մեջ գտնվող և մայիսի 9-ին ազատ արձակված ամերիկացիները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին տուն վերադառնալու հնարավորության համար, այս մասին հայտնում է Reuters-ը:
Վերոնշյալ քաղաքացիներն արդեն գտնվում են ԱՄՆ տարածքում, մասնավորապես ՝ Ալյասկայում: Սպասվում է, որ շուտով նրանց հետ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ ամերիկացիներին տուն է վերադարձրել պետքարտուղար Պոմպեոն:
Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ ամերիկացիներին ազատ են արձակել՝ պատասխանելով Թրամփի պաշտոնական առաջարկին: