Հասարակություն 

iPad-ի հավելվածով արված նկարը չի տարբերվում լուսանկարից

Քայլ Լամբերտի կերտած նկարում վրձնին փոխարինել է նրա մատը: 200 ժամ տևած աշխատանքից հետո, որն ամենայն մանրամասնությամբ ֆիքսվել է տեսախցիկով, անհնար է ձեռքով արված նկարը տարբերել լուսանկարից: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:

Նրան հաջողվել է «լուսանկարը» կերտել մատի 285 հազար շարժումով: Նա աշխատել է iPad-ի Procreate հավելվածի միջոցով:

Մորգան Ֆրիմանի նկարը բրիտանացի նկարչի միակ աշխատանքը չէ: Նա պատկերել է նաև Ջենիֆեր Էնիսթոնին, Դևիդ Բեքհեմին, Մեգան Ֆոքսին և այլոց:

Նույն շարքից