Իրանի խորհրդարանի մի քանի պատգամավոր հենց խորհրդարանում այրել են ԱՄՆ-ի դրոշը՝ պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որի համաձայն ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից:
Ակցիայի ժամանակ պատգամավորները հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել և թափահարել բռունցքներով:
Թղթի վրա պատկեերված ԱՄՆ դրոշն այրելուց հետո այն գցել են գետնին և սկսել ոտքերով տրորել: