Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մերժվածը եկել է մերժելու պահանջով

analitik.am

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկեց «Մերժենք Տարոնին» ակցիան, որը, պարզվում է, ղեկավարում է Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Այս ակցիայի զավեշտն այն է, որ բոլորի կողմից մերժված Զարուհի Փոստանջյանը, ում օրեր առաջ հրապարակում հավաքված ողջ ժողովուրդը մերժեց՝ վանկարկելով «հե-ռա-ցիր», ապա սուլելով և թույլ չտալով, որ ելույթ ունենա, այսօր եկել է մերժելու Տարոն Մարգարյանին։ 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նույնպես թույլ չտվեցին Զարուհուն ելույթ ունենալ։ 

Ի դեպ, ակցիայի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ առնչություն չունի, ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն,  այն կազմակերպվում է վերջինիս մեջքից հարված հասցնելու նպատակով։ 

Նույն շարքից