Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայ-վրացական հարաբերությունների վրա գեոպոլիտիկ գործոնները չպետք է ազդեն. Փաշինյան

analitik.am

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում հայ-վրացական հարաբերությունների խորացումը, որը հենված չպետք է լինի գեոպոլիտիկայի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վրաստանը բարեկամական երկիր է: Հայաստանի և Վրաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան: Կարծում եմ, որ մեր հարաբերությունների վրա չպետք է ազդեն գեոպոլիտիկ գործոնները, որոնք ոչ միշտ են դրական»,-հայտարարել է Փաշինյանը վրացական Առաջին ալիքի հետ զրույցում:

Փաշինյանը կարծիք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև քաղաքականություն:

 

Նույն շարքից