Aeromobil 2.5 թռչող մեքենայից հետո ներկայացվել է Pal-V One թռչող մոտոցիկլետը, որը հնարավոր է գնել295 հազար դոլարով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը,այն եռանիվ մոտոցիկլետից ուղղաթիռի է վերածվումընդամենը 10 րոպեում:
Ի դեպ, հոլանդացի մասնագետների ստեղծածփոխադրամիջոցի նախատիպը ներկայացվել է անցած տարի, սակայն այժմ այն կատարելագործվել է ու պատրաստ է վաճառքի համար:
Որպես մոտոցիկլետ՝ այն զարգացնում է առավելագույնը 160կմ/ժ արագություն, իսկ 100 կմ/ժփոխադրամիջոցը զարգացնում է 8 վայրկյանում:
Պարբերականը նշում է, որ նորույթի գնորդը պետք է նաև օդաչուի հավաստագիր ունենա, որպեսզի կարողանա ձեռք բերել այն: