Միջազգային Քաղաքական 

Իսրայելը պետք է հասկանա, որ իրավիճակ է փոխվել. Իրանցի պաշտոնյա

Իրանը որևէ կապ չունի Իսրայելին հասցված հարվածի հետ, դա եղել է Սիրիայի պատասխանը Իսրայելի ագրեսիային: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հասան Բեյգին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սիրիայում իրանցի զինվորականներ չկան. «Իսրայելը ստում է: Երեկ հարվածը հասցրել է Սիրիան՝ պատասխանելով հարձակումներին: Իսրայելը պետք է հասկանա, որ իրավիճակ է փոխվել, ագրեսիաները չեն մնալու անպատասխան»:

Ավելի վաղ Իսրայելն Իրանին մեղադրել էր իր տարածքին հարվածելու մեջ և մասշտաբային օդային հարձակում իրականացրել:

 

Նույն շարքից