Բաքվի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում տարհանվել է 560 մարդ, այդ թվում ՝ 400 աշակերտ:
Հրդեհի արդյունքում տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնվում, հրդեհը մարված է: