ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,-ասված է վարչապետի որոշման մեջ։