ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը: