ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստորագրել է Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը: