Հասարակություն 

«РИА Новости»-ի գլխավոր խմբագրի ելույթը. տեսանյութ

analitik.am

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի ելույթի տեսագրությունն ակտիվորեն հեռացնում են YouTube կայքից, գրում է Обозреватель-ը։

 

Տեսագրությունն ավելի վաղ հայտնվել էր համացանցում, սակայն ջնջվել էր։ Որոշ ժամանակ անց այն կրկին հրապարակել են։

 

Միրոնյուկի խոսքով՝ գործակալության փակման մասին լուրն իր համար անսպասելի է եղել։ Արցունքն աչքերին խմբագիրը խոսել է «Ռուսաստանի լավագույն ԶԼՄ-ի փակման մասին, որը ստեղծվել է պետական միջոցներով»։

 

«Ես ցանկանում եմ ասել, որ ինձ համար հաճելի էր աշխատել ձեզ հետ այս 10 տարիների ընթացքում։ Թող ներեն ինձ նրանք, ում ես չկարողացա պաշտպանել։ Ինձ համար իսկապես շատ ցավալի է»,- ասել է Միրոնյուկն իր նախկին աշխատակիցներին։

 

Գլխավոր խմբագիրը նշել է նաև, որ պայմանավորվում է աշխատակիցների մի որոշ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ և ՌԲԿ գործակալություններում աշխատանքի տեղավորման շուրջ։

 

Նշենք, որ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը կվերածվի «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության։

Նույն շարքից