Հասարակություն 

Մարսի վրա բնակություն հաստատելու համար արդեն դիմել է 200.000-ից ավելի մարդ (տեսանյութ)

analitik.am

Հոլանդական Mars One ընկերությունը, որը հավաքագրում է «կարմիր» մոլորակի վրա բնակություն հաստատել ցանկացողներին, հայտարարել է, որ ստացած դիմումների թիվն անցել է 200.000-ը, տեղեկացնում է CNN-ը։

 

Ընկերությունը 2018թ. պատրաստվում է Մարս ուղարկել ռոբոտային սարքեր, որոնք նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա 2025թ. առաջին երկրացիները կմեկնեն հեռավոր մոլորակ։

 

Ներկայում այլևս դիմումներ չեն ընդունվում, և մասնագետները 200.000-ից պետք է ընտրեն մրցույթի 2-րդ փուլ անցնողներին։

 

Սակայն ոլորտի փորձագետների կարծիքով՝ 2025թ. բնակության նպատակով մարդկանց դեպի Մարս ուղարկելը շատ հավակնոտ ծրագիր է։

Նույն շարքից