Հասարակություն 

Աշխարհի միակ կույր մարդն, ով հաղթահարել է Էվերեստի բարձունքն (տեսանյութ)

analitik.am

Oddity Central-ը ներկայացրել է ամերիկացի արկածախնդիր Էրիկ Վեյհենմայերին, ով կուրացել է 13 տարեկան հասակում, սակայն երբեք թույլ չի տվել, որ այդ միջադեպը որևէ կերպ ազդի իր կյանքի ակտիվ ռիթմի վրա: 44-ամյա ամերիկացին միակ կույր մարդն է, ով բարձրացել է Էվերեստ լեռան վրա՝ իր մյուս նվաճումների հետ մեկտեղ:

Էրիկը աշխարհի ամենակայացած կույր արկածախնդիր անձնավորությունն է, որի նվաճումները հավասարազոր են առողջական խնդիրներ չունեցող մարդու ձեռքբերումներին: Ավելի երիտասարդ տարիքում Էրիկը կենտրոնանում էր սպորտի, մասնավորապես՝ ըմբշամարտի վրա: ԱՄՆ-ի ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում նա միշտ ներկայացրել է իր նահանգը:

Այնուհետև Էրիկn սկսել է հաղթահարել լեռնային բարձունքները, ինչը նրա մոտ հիանալի է ստացվել: Նա հաղթահարել է Մաքքինլի լեռան (ԱՄՆ-ի ամենաբարձր գագաթը), Կիլիմանջարոյի (Աֆրիկայի ամենաբարձր գագաթը), ինչպես նաև` Էվերեստի բարձունքները: Լեռնամագլցման արշավի շրջանակներում տղամարդը բարձրացել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթները:

 

Էրիկի վերջին նվաճումներից մեկն այն էր, որ նա դարձավ աշխարհի միակ կույր մարդը, ով նավարկել է Մեծ Կանյոնի կիրճում՝ 365 կմ երկայնքով:

Նույն շարքից