Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը Սիրիային հարվածի ժամանակ ոչնչացրել է նաև ռուսական և խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր

analitik.am

Իսրայելական օդուժը Սիրիայում իրանական ուժերի վրա հարձակման ժամանակ ռմբակոծել է նաև «Бук-М1-2», С-200 և С-75 հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին հայնում է Լենտան՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակին:

Բացի դրանից, իսրայելական ուժերը հարված են հասցրել «Панцирь-С1»-ին, ինչը հայտնվել է նաև տեսախցիկների ուշադրության կենտրոնում:

Իսրայելական կողմը պարզաբանել է, որ վերոնշյալ ՀՕՊ համակարգերին հարված է հասցվել, քանի որ դրանք փորձել են ոչնչացնել իրենց ինքնաթիռները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների՝ նշելով, որ դրանք եղել են իրանական ուժերի օբյեկտները և Իրանին մեղադրելով հարձակման մեջ: Դրանից հետո Իրանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ կապ չունի Իսրայելին հասցված հարվածի հետ՝ հավելելով, որ դա արել է Սիրիան՝ պատասխանելով Իսրայելի ագրեսիային:
Իսրայելական հարվածի արդյունքում սիրիական ԶԼՄ-ների տեղեկություններով, զոհվել է 23 մարդ:

 

Նույն շարքից