Գիտություն Հասարակություն Մշակույթ 

Շվեդիայում 2013թ. Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը՝ լուսանկարներով (տեսանյութ)

analitik.am

Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի 9 դափնեկիրները Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի ձեռքից ստացել են դիպլոմ, ոսկե շքանշան և մոտ 1.2 մլն դոլար գումար, գրում է buro247.ru-ն։

 

Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Ստոկհոլմի Համերգասրահում։ Միջոցառմանը ներկա են գտնվել մրցանակակիրների ընտանիքների անդամները, Շվեդիայի քաղաքական էլիտան, մշակութային և գիտական ոլորտի ներկայացուցիչներ։

 

Սրահն ավանդաբար զարդարված է եղել Սան Ռեմոյից ուղարկված ծաղիկներով, որտեղ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ալֆրեդ Նոբելը։

 

2013թ. Նոբելյան մրցանակի հաղթողները.

Ֆիզիոլոգիա կամ բժշկություն՝ ԱՄՆ-ում աշխատող հետազոտողներ Ջեյմս Ռոթման, Ռենդի Շեքման և Թոմաս Զյուդոֆ,

Ֆիզիկա՝ բրիտանացի հետազոտող Փիթեր Հիգս և բելգիացի Ֆրանսուա Էնգլեր,

Քիմիա՝ ԱՄՆ-ում աշխատող Մարտին Կարպլյուս, Մայքլ Լևիթ և Արի Ուորշել,

 

Գրականություն՝ կանադացի գրող Ալիս Մունրո,

Շվեդիայի Պետական բանկի մրցանակ՝ ամերիկացի գիտնականներ Յուջին Ֆամա, Լարս Փիթեր Հանսեն և Ռոբերտ Շիլլեր։

 

Նշենք, որ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն է կայացել նաև Նորվեգիայում։

Նույն շարքից