Տնտեսություն գլխավոր 

Ռոսսելխոզնադզորը կարող է սահմանափակել Հայաստանից Ռուսաստանի մրգերի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը կարող է ժամանակավոր սահմանափակումներ կիրառել Հայաստանից ներմուծվող մրգերի համար՝ կապված լոլիկի և վարունգի մասով կարանտինային ապրանքատեսակներ հայտնաբերելու հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կառույցից նշել են, որ ռուսական իշխանությունները ստիպված են լինելու նման քայլի գնալ, եթե Հայաստանից շարունակվի կարանտինային ապրանքատեսակներ արտահանվել:

Ռուսական կողմի տեղեկություններով,  մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ 7 դեպք է հայտնաբերվել:

Ռոսսելխոզնադզորն արդեն դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ կոչ անելով քննություն անցկացնել  և համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Նույն շարքից