Հասարակություն գլխավոր 

Գերմանիան հաստատել է ՀՀ 12-ամյա միջնակարգ կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները և պայմանները: 

Նշված որոշումը տեղադրված  է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.orgպաշտոնական կայքէջում։

Նույն շարքից