Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույն գործեր և որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն: Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից առաջ հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին:
Հակոբյանը նշել է, որ նոր թիմ է գալիս, որին հաջողություն է մաղթում:
Ավելի վաղ հրաժարականի մասին հայտնել էր նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ չի աշխատելու նոր կառավարության կազմում և հեռանալու է, երբ իր փոխարեն նոր նախարար նշանակվի: