ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտում:
«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառման ժամանակ, ով նույն կերպ էր մտածում, սակայն լիակատար ֆիասկոյի մատնվեց: Նույնը սպասվում է նաև որդուն: Հայրը իմաստնություն ունեցավ, կանգ առավ ու հաշտություն խնդրեց: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ իմաստնությունը փոխանցվում է ժառանգաբար»,-գրել է Բալայանը: