Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այն մասին, թե համարձակություն կունենա՞ ձերբակալել նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

analitik.am

Ով էլ լիներ իմ  փոխարեն, ինձ թվում է նույն վարքագիծը կունենար: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նորանշանակ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով քննադատություններին, որ հնչում են իր նշանակման մասով:
Օսիպյանը նշեց, որ այդպես է գտել պարոն վարչապետը, որ ինքը պետք է լինի Ոստիկանապետ:
Հարցին, թե ինչ պահանջ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ինչպիսի ոստիկանություն պետք է ստեղծել, Օսիպյանն ասաց, որ պետք է ստեղծել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած ոստիկանություն:

Այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում համարձակություն կունենա՞ ձերբակալել նախկին Ոստիկանապետին, Օսիպյանը նշեց, որ Հայաստանում չկան անպատժելի մարդիկ, բոլորը հավասար են օրենքի առաջ:

 

Նույն շարքից