Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դրա մասին երեկ եմ իմացել. ՀՀ նորանշանակ ԱԱԾ տնօրեն

analitik.am

Դրա մասին իմացել եմ երեկ: Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր նշանակման մասին:
Վանեցյանը նշեց, որ առաջարկությունը ստացել է վարչապետից, քննարկել են և որոշում է կայացվել:

ԱԱԾ նորանշանակ տնօրենը հավելեց, որ ինքը կատարելու է օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, որպեսզի արդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը և ապահովի ՀՀ ազգային անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Վանեցյանը փոխարինեց Գեորգի Կուտոյանին, ով պաշտոնին հրաժեշտ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

 

Նույն շարքից