Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանցիների մեծ մասը վստահ են, որ հայաստանյան դեպքերը չեն կարող կրկնվել իրենց երկրում

Ռուսաստանցիների 60 տոկոսը հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ հարցվածների ավելի քան ¼ մասը վստահ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանալու են, հակառակ կարծիքն ունի յուրաքանչյուր 5-րդը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով կազմակերպված սոցհարցմանը:

Հարցվածների 27 տոկոսը կարծում են, որ Հայաստանում տեղի ունեցածը որևէ ազդեցություն չի ունենալու Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա:

Հարկ է նշել, որ սոցհարցման մասնակիցների մոտ 80 տոկոսը չեն կարծում, թե Հայաստանում տեղի ունեցածը կարող է կրկնվել Ռուսաստանում, հակառակ կարծիքն ունի 15 տոկոսը:

 

Նույն շարքից