Հայաստան Քաղաքական 

Նախարար Մարտիրոսյանը պատրաստվում է մտածել Հանրապետականից դուրս գալու մասին

Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ որոշում կկայացնի, եթե իրեն առաջարկեն շարունակել պաշտոնավարել, ասաց՝ ժամանակը ցույց կտա:

Ամեն դեպքում նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ ցանկություն չունի մնալ նախարարի պաշտոնում՝ հավելելով, թե դա կապ չունի Հանրապետական լինելու հետ կամ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ուղղակի այդպիսինն է իր ցանկությունը, որը նոր չէ:

Հարցին, թե մտածում է արդյո՞ք ՀՀԿ-ից դուրս գալու մասին, Մարտիրոսյանն ասաց, որ այդ մասին կմտածի:

 

Նույն շարքից