Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյան դաշինքը լինելու է նոր կառավարության կազմում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե որ պորտֆելներն են տրամադրվելու Ծառուկյան դաշինքին, ասաց, որ պետք է կադրային լավագույն լուծումները գտնել և Ծառուկյան դաշինքն, իհարկե, կլինի նոր կառավարության կազմում, իսկ Դաշնակցության հետ քննարկումները շարունակվում են:
Փաշինյանը հաստատեց, որ լինելու է համաձայնության կառավարություն:

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասով Փաշինյանն ասաց, որ նման պլաններ դեռ չկան, ֆիզիկապես չեն էլ հասցնի դա անել:

 

Նույն շարքից