IT Հասարակություն Տնտեսություն 

Թմբուկ տաբատը և դաշնամուր վերնաշապիկը

analitik.am

Այն, ինչը սկսվել է որպես կատակ, վերածվել է լուրջ նախագծի, որն այժմ Kickstarter կայքում հավաքել է 35 հազար դոլար՝ արտադրության համար: Խոսքը կոմպակտ երաժշտական դևայս DrumPants-ի մասին է, որը ջինսերը վերածում է թմբուկի, իսկ վերնաշապիկը՝ դաշնամուրի:

DrumPants-ը, որը ստեղծել է կալիֆոռնիացի գյուտարար Թայլեր Ֆրիմենը, օգտվողներին թույլ է տալիս նվագել ավելի քան 100 երաժշտական հնչյուն՝ ականջակալների կամ հագուստին ամրակցված արտաքին բարձրացուցիչների միջոցով: Կարելի է հավելել նաև սեփական հնչյունները: Երջանիկ սեփականատերը կարող է նվագել՝ որտեղ ցանկանում է՝ հպվելով թեթև և ճկվող սենսորին, որը ևս ամրացված է հագուստին:

Յուրօրինակ ֆիրմային հավաքածուում առաջարկվում են 2 սենսորային ժապավեններ՝ 6 հաղորդիչներով, սակայն դրանց թիվը կարելի է կրկնապատկել: Հնչյունները Bluetooth-ի միջոցով կարող են ուղարկվել ցանկացած սմարթֆոնի, որն ունի MIDI կամ OSC հավելված: Սարքավորումը USB-ի միջոցով հնարավոր է նաև համակարգչին միացնել:

Նույն շարքից