Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե որևէ պատիժ լինելո՞ւ է, թե՝ ոչ, վարչապետն ասաց, որ այն պատիժները, որոնք ունեն հիմքեր և վարչապետի տիրույթում են, կիրականացվեն. «Մյուս մասերով ես արդեն ասել եմ, որ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր: Եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի և բոլոր հարցերին պատասխան կտրվի»: