Չինական արտադրության առաջին լուսնագնացը՝ «Նեֆրիտե ճագարը», անջատվել է «Չանյե-3» տիեզերական սարքից ու բարեհաջող վայրէջք կատարել Լուսնի վրա։ Այս մասին հայտնում է Газета-ն՝ չինական Xinhua գործակալության հղումով։
Վեցակնանի լուսնագնացն իջել է Երկիր մոլորակի արբանյակի վրա Երևանի ժամանակով ժամը 00։35-ին։ Այս ողջ գործընթացը ֆիքսել է տեսախցիկը, որը տեղադրված է սարքի վրա։
Տեսախցիկն այնուհետև լուսանկարներ է ուղարկել Երկիր, որոնց վրա հստակ երևում են Լուսնի մակերևույթի վրա լուսնագնացի ակերի թողած հետքերը։
Այսպիսով, Չինաստանը դարձավ պատմության մեջ 3-րդ երկիրը, որի տիեզերական սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա։