ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրության 104 հոդվածի համաձայն "Ազգային ժողովն իր կազմից ըտրում է ԱԺ նախագահ և նրա 3 տեղակալ։ Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից"։ Այսօր ՀՀԿ-ն հայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին։ Հետևաբար, ՀՀԿ-ին հասնում է մեկ տեղակալի պաշտոն։ ՀՀԿ-ն, այսպիսով, պետք է զիջի ԱԺ նախագահի և 2 տեղակալի պաշտոնները երեկվա ընդդիմությանը։ Ի՞նչպես է դրա հնարավոր ՀՀԿ մեծամասնություն լինելու պարագայում։ Հնարավոր չէ։ Ահա ձեզ սահմանադրական փակուղի։ Սա սահմանադրություն գրողների գնահատականն է նաև։ Ի՞նչու ոչ, նաև Վենետիկի հանձնաժողովի։ Այս ամենի մասին նրանք ժամանակին զգուշացվել են։