Քաղաքական Միջազգային 

Իրանն Իսրայելին մեղադրել է ահաբեկիչներին օգնելու մեջ

Իրանն Իսրայելին մեղադրել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանն օգնելու և Մերձավոր Արևելքում քաոսի ստեղծման մեջ: Այս մասին հայտնում է  Լենտան՝ հղում անելով նամակին, որը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ուղարկել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Հրեական պետության չմտածված գործողությունները  տարածաշրջանում միայն օգնեցին ԻՊ-ին և մյուս ահաբեկչական խմբավորումներին»,-ասված է նամակում:

Jerusalem Post-ը գրում է, որ նամակում խոսք կա նաև փետրվարին իսրայելական ուժերի կողմից իրանական անօդաչուն ոչնչացնելու մասին, ինչը, իրանական կողմի պնդմամբ, վառ ապացույցն է այն բանի, որ Իսրայելն օգնում է ահաբեկիչներին:

Նույն շարքից