Հայաստան Քաղաքական 

«Ծառուկյան»-ական պատգամավորի կարծիքով Փաշինյանն իրենց ամենաքիչը 6 նախարարություն պետք է տա. Առավոտ

Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախնական պայմանավորվածությունները, որոնք դեռ պաշտոնապես չեն հաստատվել, առայժմ 5 նախարարական պորտֆելների շուրջ են՝ ԱԻՆ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այս նախարարական պորտֆելները, իր անձնական կարծիքով, բավարար չեն. «Իմ խորին համոզմամբ, պարոն Ծառուկյանի վերջին ժամանակների քաղաքական կեցվածքը թույլ է տալիս բարոյապես ու իրավաբանորեն ակնկալել գործադիր իշխանության ավելի լայն շրջանակ: Ես, օրինակ, խորապես համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը բարոյական իրավունք ունի ստանձնել ամբողջ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը՝ կրթության, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից