Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի վարչապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

analitik.am

Թուրքիան պատրաստ է դրական պատասխան տալ Հայաստանի՝ հարաբերությունները կարգավորելու առաջարկին, եթե Երևանը հրաժարվի Անկարայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը նախապայմաններ է առաջ քաշում դրա համար:

«Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի, մեր սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ իր բազմամյա թշնամանքից և ցանկանա նոր էջ բացել, մենք կքննարկենք դա և կտանք համապատասխան պատասխան՝ հաշվի առնելով մեր երկրների շահերը: Մենք չենք ցանկանում վեճ ունենալ որևէ մեկի, առավել ևս հարևաններ հետ»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

 

Նույն շարքից