Մարտի սկզբին Ժնևում անցկացվելիք ավտոսրահին Hyundai-ն պատրաստվում է զարմացնել աշխարհին: Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր Intrado կոմպակտ քրոսովերը՝ պատրաստված համապատասխան Fluidic Sculpture 2.0 նոր ֆիրմային ոճով:
Մեքենայի թափքը պատրաստված կլինի կոմպոզիտային նյութերից, որոնք միացված են հեղափոխական տեխնոլոգիայի օգնությամբ, որն ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ունի ապագայում ավտոարդյունաբերությունը փոխելու ներուժ: Այս մասին փոխանցում է RBK-ն:
Մեքենան ունի նոր սերնդի վառելիքային տարրերով հիբրիդային ուժային շարժիչ, որը կլինի ավելի փոքր ու թեթև, քան Hyundai ix35 Fuel Cell-ի ջրածնային շարժիչը:
Մոդելը մշակվել է գերմանական Ռյուսելսհայմում՝ ընկերության գիտաարտադրական կենտրոնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: