Տնտեսություն Բարի օր 

Թուրքիան և Ադրբեջանը TANAP-ը շահագործման կհանձնեն մեկ ամսից

Տրանսանատոլական գազամուղը (TANAP), որով ադրբեջանական գազն արտահանվելու է Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա, շահագործման կհանձնվի հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Hurriyet-ին, որն իր հերթին հղում է անում  Թուրքիայի Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրակին:
Հատկանշական է՝  հատուկ նշում է, որ գազամուղը շրջանցելու է Ռուսաստանը:

Թուրք նախարարը հայտնել է նաև, որ գազամուղի բացման հանդիսավոր արարողության մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Նշենք, որ TANAP-ը Հարավային գազային միջանցքի ամենաերկար հատվածն է, որը պետք է այլընտրանք լինի Գազպրոմի Թուրքական հոսքին:

 

Նույն շարքից