Ռոսնեֆտ ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի մասին Միխայել Լեոնտևի հայտարարությունները որևէ կապ չունեն Հայաստանի հետ համագործակցության մասով ընկերության դիրքորոշման հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական ընկերությունը հավելել է, որ հարգում է հայ ժողովրդի ընտրությունը, Հայաստանի խորհրդարանը, ակտիվ աշխատում է տարածաշրջանի հետ և երաշխավորում է բոլոր պայմանագրերի կատարումը:
Ավելի վաղ ընկերության աշխատակից լրագրող Միխայել Լեոնտևը ցինիկ արտահայտություններ էր արել Հայաստանի և հայերի մասին՝ մասնավորապես նշելով, որ հայերը գոյություն չէին ունենա առանց ռուսների օգնության:
https://www.youtube.com/watch?v=FANPu-T0DSk