Թբիլիսիում «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում 8 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Լենտան, նշելով, որ ստուգումները հաջորդել են դատարանի համապատասխան որոշմանը:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ տարհանված քաղաքացիներն անկարգություններ են սարքել երկրի խորհրդարանի մոտ՝ բողոքելով ուժայինների գործողությունների դեմ: Ինչպես հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, ցուցարարաների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, 3 ամիս իրավապահները հետևել են վերոնշյալ ակումբների գործունեությանը, կասկածներ են եղել, որ այնտեղ թմրանյութ է շրջանառվում: Ձերբակալվածների թվում է նաև «Բասիանի» ակումբի հիմնադիրը: