Հասարակություն 

Հայաստանում կանանց դերը աշխատանքի շուկայում

Այն պայմաններում, երբ տղամարդուց ակնկալում են լինել ընտանիքի սնուցողը, սպասելի է, որ տղամարդը կձգտի զբաղեցնել ավելի եկամտաբեր դիրքեր, մանավանդ, որ դա ակնհայտորեն կամ ոչ ակնհայտորեն խրախուսվում է հասարակության կողմից:

Վերջին տասնամյակներում արտադրողական հարաբերություններում տեղի է ունենում ավանդական գենդերային աշխատանքի բաժանման էրոզիա` թուլացնելով գենդերային դերերի երկճյուղավորվածությունն ու բևեռացումը: Կանայք վարպետանում են «տղամարդկանց մասնագիտություններում»`  տղամարդկանց  հավասարվելով իրենց կրթության մակարդակով և այլն:(www.c-i.am)

Հաստատվում է այն ենթադրությունը,  որ տղամարդիկ գերակշռում են այն ոլորտներում,  որոնք կապված են ավելի բարձր շահութաբերության և սոցիալական հեղինակության հետ, ինչը նրանցից պահանջում է իրենց գենդերային դերը: Չնայած կանանց ներկայացվածությունը աստիճանաբար մեծանում է՝ մինչ այժմ ոչ մի երկրում չկա հավասարություն բոլոր ոլորտներում, ինչն արդիական է դարձնում համաշխարհային մակարդակով դրան հասնելու հնարավորության հարցը:

Անհրաժեշտ է փաստել, որ հայաստանյան ԶԼՄ-ում  լրագրողները նախաձեռնություն չեն ցուցաբերում ղեկավար կանանց կերպարների ձևավորման ուղղությամբ, քանի որ երկրի տնտեսական ոլորտում ԶԼՄ-ների կանայք ներկայացվում են գործազրկության, գյուղատնտեսության, արդյունաբերության ասպարեզներում: Մնացած բնագավառները, որտեղ քիչ թե շատ ներկայացված են կանայք, քաղաքականությունը, շոու-բիզնեսը, մշակույթը և սպորտն են:


Տեսանյութը` CivilNet TV

 


ANALITIK. am

Նույն շարքից