Քաղաքական 

Ժողովուրդը հո կայֆի համար չէր եկել հավաքվել. Սեյրան Սարոյան

Ժողովրդի հավաքվելը դժգոհություն էր նշանակում, հո կայֆի համար չէին եկել հավաքվել, եկել էին, որովհետև դժգոհություն կար: Այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած մասին:

Սարոյանը խոսքերով, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ ընտրություններից հետո, երբ Հանրապետականն այդքան ձայն ստացավ, այսպիսի բան կլինի. «Բայց մարդիկ ոտքի կանգնեցին: Ամեն ինչը պետք է քննարկել: Այսօր պետք է չարածների համար մտածել, վերլուծել, հասկանալ, թե որտեղ են եղել սխալները»:

Սարոյանը նշեց, որ Հանրապետականը չի խանգարելու է նոր կառավարությանը, հարկ եղած դեպքում օգնելու է. «Նախագահն ասել է, որ չենք խանգարելու: Մարդիկ, եթե կարող են լավ բան անել մեր ազգի համար, թող անեն»:

Նույն շարքից