Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ես կուսակցական չեմ, կյանքում չեմ էլ լինելու. Գեներալ Մանվել Գրիգորյան

Երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում: Այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը խմբակցության անդամ է, բայց կուսակցական չէ, չի էլ լինելու:
Ինչ վերաբերում է հարցին, թե աջակցելու է արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գրիգորյանն ասաց, որ երկրին է աջակցելու:

Հարցին, թե ինչ կարծիք ունի նոր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ վերջինս ամեն ինչը լավ գիտի. «Նա զինվորական տղա է, ամեն ինչը լավ գիտի: Շատ լավ բանակը պատկերացնում է: Չենք կարող համեմատել Վիգեն Սարգսյանի հետ, ամեն մարդ իր ձևն ունի: Նույնիսկ երկու գեներալի չես կարող համեմատել իրար հետ: Տոնոյանն էլ ամեն ինչի միջով անցել է»:

 

Նույն շարքից