Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին, լուրջ դպրոց անցած մարդ է: Այսօր՝ մայիսի 12-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ վստահություն հայտնելով, որ վերջինս լավ Պաշտպանության նախարար կլինի:
«Նա ուժեղ նախարար է լինելու, որովհետև բանակն իր համար նորություն չէ: Բանակի մեջ կա, կադրերին ճանաչում է, ինչն ամենակարևորն է»,-ասել է Սարոյանը:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ՀՀԿ-ական պտգամավորն ասաց, որ նա էլ նոր մարդ չէր բանակում, ինչպես ոմանք ասում էին. «Ինքն իր գործը գիտեր, անում էր, ափսոս որ կիսատ մնաց: Ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարող էր աշխատել: Ես չեմ կարող ասել՝ Տոնոյանը կշարունակի՞ այն, թե՝ չէ, բայց կարող եմ ասել, որ շատ լավ ծրագիր էր»: